ԲՀԿ քաղխորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարը տեղի կունենա մարտի 5-ին, ժամը 15.00-ին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում:
Հիշեցնենք, ներքաղաքական վերջին զարգացումներից հետո համագումարի գլխավոր ինտրիգն է կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը: